News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ կառավարական նստավայրում, հունիսի 7-ին մեկնարկել է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ պլանավորվում է քննարկել ավելի քան 20 նախագիծ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայաստանը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Կառավարությունների ղեկավարները հանդիպումներ կանցկացնեն նեղ եւ ընդլայնված կազմերով, որոնց ընթացքում կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր:

Հարցերի մեծ մասը նվիրված է համագործակցության տնտեսական ոլորտին:

Ակնկալվում է, որ կքննարկվեն ազատ առեւտրի գոտու գործառնության արդյունավետության բարձրացմանը, նորարարական համագործակցության խորացմանը, էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխությանը, քիմիկական արդյունաբերությանը վերաբերող հարցեր: Նիստում պլանավորվում է քննարկել ԱՊՀ անդամ երկրներում մարդահամար անցկացնելու հարցը:

Բացի այդ, օրակարգում են նաեւ առողջապահության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:

Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաեւ ART EXPO միջազգային ցուցահանդեսի անցկացումը: Հանդիպումների ժամանակ կառավարությունների ներկայացուցիչները կքննարկեն ԱՊՀ մարմինների միասնական բյուջեում փոփոխությունների մասին նախագծերը եւ կնշագծեն հաջորդ հանդիպման տեղն ու օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ