News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության համակարգին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը, իհարկե, սահմանափակում է մեր հնարավորությունները: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ընդհանուր առմամբ նրա խոսքով ռազմավարական նշանակության ցանկացած իրավունք մեկ այլ պետության տրամադրելը պարզապես դավաճանություն է: «Եթե նայենք Ռուսաստանի կողմից մեզ թելադրված վերջին փաստաթղթերին, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ Ռուսաստանը մշտապես ուզում է հայտարարել, որ ինքն է այստեղ տեր ու տիրակալ ու երբեք չի հեռանա այս տարածքից: Ես համարում եմ, որ այս համաձայնագրով Ռուսաստանին նորից նման հնարավորություն է ընձեռվում, ու մենք զիջում ենք մեր իրավունքները: Մենք չպետք է մեր երկրի պաշտպանությունը թողնենք մեկ այլ պետության ձեռքերում»,- շեշտել է Զարուհի Փոստանջյանը:

 Հիշեցնենք, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը հունիսի 3-ին ստացել է ԱԺ-ի դրական եզրակացությունը: «Կովկասյան տարածաշրջանում անվտանգության միավորված համակարգի շրջանակում Հայաստանի ու ՌԴ –ի միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2015-ի դեկտեմբերի 23-ին: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ օդատիեզերական ուժերը՝ ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՕՏՈւ-երը ունեն արբանյակային համակարգ, որը կարող է օգտագործվել Հայաստանի տարածքում՝ ՀՀ ԶՈւ ՀՕՊ շահերից: Ռուսական կողմն ունի հսկողության համակարգեր, որոնք նույնպես կարող են գործածվել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ շահերից:

Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմը իր ՀՕՊ համակարգը ամբողջությամբ չի տրամադրում տարածաշրջանային միավորված համակարգին: Հետեւաբար հայկական կողմն ինքն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի ո՛ր մասը կտրամադրի տարածաշրջանային միավորված ՀՕՊ համակարգին կամ կհանի դրա կազմից: Տվյալ հարցում Հայաստանի ԶՈւ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ