News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պուերտո Ռիկոյի հյուսիսային ափերին Քրիստափոր Կոլումբոսի՝ 81.7 մետր բարձրությամբ բրոնզե արձանն են տեղադրել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Արձանի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է:

Հուշարձանի պաշտոնական անվանումն է՝ «Նոր Աշխարհի ծնունդը»: Այն երկու անգամ ավելի բարձր է Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկչի արձանից (38 մետր) եւ Նյու Յորքի Ազատության արձանից (33 մետր): Ծերեթելիի նոր ստեղծագործությունը 6.5 տոննա է կշռում:

«Նոր Աշխարհի ծնունդը» լրացնում է «Նոր Մարդու ծնունդը» քանդակային կոմպոզիցիան, որը 1995 թվականին տեղադրվել է Սեւիլիայում. այստեղից է սկսվել Կոլումբոսի ճամփորդությունը: Նոր հուշարձանը տեղադրվել է մոտավորապես այն վայրում, որտեղ 1492 թվականին Կոլումբոսը ափ է դուրս եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ