Հունիսի 15-ի երեկոյան Ֆրանսիայի ազգային հավաքականը Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում հաղթեց Ալբանիային: Առաջնության տանտերերը կարողացան հաղթանակ պոկել միայն վերջին րոպեին՝ Անտուան Գրիզմանի խփած գոլի շնորհիվ: Երկրորդ գոլը խփեց Դմիտրի Պայետը արդեն ավելացված րոպեներին:
Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ |
Ֆրանսիացիները համարվում են առաջնության գլխավոր ֆավորիտները, սակայն արդեն երկրորդ խաղն է այդքան էլ չեմպիոնական խաղ ցույց չեն տալիս: Չնայած դրան, երեկ անմիջապես խաղի ավարտից հետո Փարիզը ցնծում էր: Քաղաքի գլխավոր Շանզ Էլիզե փողոցով մինչ ուշ գիշեր մեքենաները երթեւեկում էին ուժեղ ազդանշաններ տալով, երկրպագուները դուրս էին եկել դրոշներով: Նրանք վանկարկումներով ու Ֆրանսիայի օրհներգը երգելով լցնում էին Փարիզի կենտրոնը: Այնպիսի տպավորություն էր, կարծես Ֆրանսիան չեմպիոն էր դարձել: Հետաքրքիր կլինի տեսնել Փարիզը, եթե իսկապես Ֆրանսիան դառնա չեմպիոն:
Իսկ ալբանացիները երեւի այդքան էլ չտխրեցին, որ դուրս են մնում առաջնությունից: Ամբողջ համացանցը խոսում է նրանց երկրպագուների մասին:
Նշենք, որ Եվրո-2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը UCOM ընկերությունն է:
Վերա Մարտիրոսյան, Փարիզ