News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պարենային անվտանգության խնդիրների վերաբերյալ Թբիլիսիում (Վրաստան) ընթացած միջազգային համաժողովը հնարավորություն է տվել արդյունավետ երկխոսություն կազմակերպել պետական սեկտորի եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Այդ մասին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը` ամփոփելով համաժողովի արդյունքները: 

Նրա խոսքով, նման համաժողովները շատ կարեւոր են, որովհետեւ պետական մարմիններին եւ քաղաքացիական հասարակությանը հնարավորություն են տալիս տեղեկատվություն փոխանակել եւ արդյունավետորեն համագործակցել: Ավելին, դրանք նաեւ բարելավում են երկխոսությունը պետական տարբեր կառույցների միջեւ, տվյալ դեպքում` գյուղատնտեսության նախարարության եւ առողջապահության նախարարության: 

«Սննդամթերային անվտանգության եւ սննդի հարցերում մենք պետք է սերտորեն համագործակցենք առողջապահության նախարարության հետ: Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ապահովի երկրի ինքնապահովման եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման մակարդակի աճ, ինչն անհրաժեշտ է առողջ սննդի համար: Առողջապահության նախարարությունը եւս զբաղվում է սննդի խնդիրներով եւ եթե մեր միջեւ երկխոսություն չլինի, մենք տարբեր ուղիներով կընթանանք եւ մեր երկրում խնդիրներ կառաջանան սննդամթերային անվտանգության ոլորտում: Այս համաժողովը կարեւոր էր նաեւ նրա համար, որ օգնեց երկու նախարարության միջեւ երկխոսությունը բարձրացնել նոր մակարդակի», - ասել է Արմեն Հարությունյանը: 

Օքսֆամի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր հերթին նշել է, որ հունիսի 16-ին ավարտված համաժողովը պետական կառույցների ներկայացուցիչներին օգնել է ավելի լավ հասկանալ, թե ինչ քաղաքականություն պետք է մշակվի այդ ոլորտում` ապահովելու երկրում սննդամթերային անվտանգությունը եւ ավելի արդյունավետորեն առաջ մղելու մանր արտադրողների շահերը:   

Բացի այդ, Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ համաժողովը հնարավորություն է տվել համեմատել սննդի անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Վրաստանի խնդիրները եւ հասկանալ այդ խնդիրների տարածաշրջանային լուծումների փնտրտուքի անհրաժեշտությունը: Բացառված չէ, որ երկրները կարող են իրար օգնել եւ անհրաժեշտության դեպքում իրարից սննդամթերք ներմուծել, ընդգծել է մասնագետը: Հիշեցնենք, որ հունիսի 15-16-ին Թբիլիսիում միջազգային համաժողով է ընթացել սննդամթերային անվտանգության խնդրի վերաբերյալ, որին հավաքվել են մասնագետներ եւ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ Հայաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ, որոնք պատրաստ են ներկայացնել իրենց երկրների փորձը: Համաժողովի նպատակն է քննարկել երկու երկրում այժմեական` սննդի անվտանգության խնդիրները, դրանց լուծման ուղիներ գտնել եւ գնահատել այդ ուղղությամբ ձեռք առնվող քայլերի արդյունավետությունը: Մասնավորապես, միջազգային փորձագետների կարծիքով, մանր արտադրություններին աջակցությունը կարող է օգնել բնակչությանն ապահովելու բազմազան, որակյալ եւ ավելի էժան սննդամթերքով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ