News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան աճում է մոտ 20-22 տոկոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների DigiTec Business ֆորումի բացման ժամանակ:

«Տեխնոլոգիական ձեռնարկությունները բարձր ավելացված արժեք են ստեղծում եւ Հայաստանը մրցունակ դարձնում: Հայաստանի կառավարությունը մասնավոր սեկտորի հետ միասին մի շարք նախաձեռնություններ է անցկացնում՝ ուղղված արտաքին ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը»,-ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ 2014 թվականին ՀՀ խորհրդարանն ընդունել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը եւ հարակից օրինագծերի փաթեթը, որով զգալի հարկային արտոնություններ են տրվում IT ընկերություններին:

Օրենքն ուժի մեջ է մտել 2015-ից եւ այդ ժամանակահատվածում ի հայտ են եկել 111 սթարթափեր, որոնցից 98-ը ազատվել են հարկերից: Նրանք միասին ստեղծել են 470 աշխատատեղ:

Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանում IT ընկերությունները աութսորսինգից անցում են կատարում ինքնուրույն ծրագրերի մշակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ