News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության նախաշեմին La Stampa իտալական պարբերականը զրուցել է կարդինալ, արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Սանդրիի հետ, որն ուղեկցելու է Պոնտիֆիկոսին եւ շատ լավ գիտի Հայաստանը, նշում է թերթը։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

Գերաշնո՛րհ հայր, ի՞նչն է առավել ուշագրավ Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության մեջ։

Կարծում եմ, որ առաջին հերթին այդ այցն ուխտագնացության տարր է պարունակում։ Պապի այցն արտահայտում է այդ հնագույն եկեղեցու նկատմամբ Պապի սերն ու հիացմունքը։ Պապը երախտագիտություն ու հարգանք կհայտնի ժողովրդին, որի գիտակցությունը ձեւավորվել է քրիստոնեական ոգով, եւ որը կարողացել է պահպանել հավատի եւ իր ինքնության թանկարժեք գանձը։ Հենց այդ հոգեւոր ուժի վրա Հայաստանը կարող է կառուցել խաղաղության ու հույսի ապագան։

Կարծում եմ, որ այդ այցելությունը շատ կարեւոր կլինի նաեւ Սփյուռքի բոլոր հայերի համար։ Նրանց համար Ֆրանցիսկոս Պապի օրհնությունը մեծ մխիթարանք ու աջակցություն կլինի։

Դուք մի քանի անգամ եղել եք այդ երկրում, եւ վերջին անգամ 2015–ին՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու օծմանը։ Ի՞նչն է առավել տպավորվել Ձեր մեջ հայ ժողովրդից։

Իմ հիացմունքն է առաջացրել ինքնանվիրաբերման ոգին, իրենց պատմության բոլոր իրադարձությունները՝ ե՛ւ ազատությունը, ե՛ւ հալածանքները, ե՛ւ տառապանքները, քրիստոնեական ոգով, Քրիստոսի խաչին ապավինելով վերապրելու հայերի կարողությունը։ Խաչի հետ այդ կապը լավ ներկայացված է խաչքարների վրա, որոնք հնարավոր է տեսնել այդ երկրում։ Հավատը պահպանելը, համակերպվելը, ծառայելու ոգին, ահա ինչումն է Հայաստանի ուժը, ինչն օգնել է այդ քրիստոնյա համայնքին վերապրել 20-րդ դարի սարսափելի տառապանքները, որոնք անդրադարձան ավելի քան 1.5 մլն քրիստոնյա հայերի վրա։

Ինչպե՞ս են այդ տառապանքներն ազդել ժողովրդի հոգու վրա։

Այդ տխուր իրադարձությունների հետքն անջնջելի է։ Ես հիշում եմ հայկական պատարագը, եւ ինձ շատ է տպավորում երգեցողությունը՝ խիստ, ասես թե մարդու սրտից բխող։ Այն արտահայտում է Աստծուն հավատարիմ մնալու ոգին, անսասան հավատը, որը պահպանվել է այդքան թանկ գնով։

Ի՞նչ եք կարծում Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների մասին։

Ես դրանք եղբայրական եւ շատ սրտակից եմ համարում։ Մենք պետք է Աստծուն շնորհակալ լինենք այն բանի համար, որ Հայ առաքելական եկեղեցին, Գարեգին Բ–ի եւ նրա նախորդի՝ Գարեգին Ա–ի մեծահոգության շնորհիվ թույլ է տվել Կաթոլիկ եկեղեցուն անարգել քարոզել իր հավատը եւ ծառայել Հայաստանի ժողովրդին։ Այստեղ կարելի է հիշել Սպիտակում եւ Երեւանում, ինչպես նաեւ Աշոցքի հիվանդանոցում միսիոներ քույրերի աշխատանքը։ Աշոցքի հիվանդանոցը 1988-ի երկրաշարժից հետո Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի անունից նվեր էր տրվել Caritas իտալական ֆոնդից։

Դուք ակնկալում ե՞ք, որ Ֆրանցիսկոս Պապը եւ կաթողիկոս Գարեգին Բ–ն հանդես կգան ընդհանուր հայտարարությամբ, ինչպես 2010-ին դա արեցին Հովհաննես Պողոս 2-րդն ու Գարեգին Բ–ն։

Կարծում եմ, այո։ Դրանում կընդգծվի եւ կհաստատվի ընդհանուր հավատն առ մեր Փրկիչ Քրիստոսը եւ Աստծու ցանկությամբ մեր միջեւ ավելի սերտ կապեր հաստատելու ցանկությունը։

Դուք կարծում եք, որ Ֆրանցիսկոս Պապի այցելությունը կազդի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի  վրա, որի միջնորդներն անարդյունք փորձում ենք լուծում գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտությանը։

Վստահ եմ, որ այդ այցելությունը հնարավորություն կտա հիշեցնել ցանկացած մարդկային հասարակության հիմնարար արժեքների մասին. անսահման ցավ բերող բռնության եւ զենքի գործածության մերժում, ինչպես նաեւ դիվանագիտության, երկխոսության, հանդիպումների եւ բանակցությունների ճանապարհով խաղաղության անխոնջ որոնումներ։ Հավատում եմ, որ Հայաստան այցի ժամանակ մենք խաղաղության եւ աշխատանքի կոչերի պակաս չենք ունենա, որպեսզի Կովկասը դառնա այն, ինչ կա աշխարհագրորեն՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ