News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիայի Լանկաստեր օկրուգի բնակիչ ամուսիններն իրենց  14-ամյա   աղջկան ֆինանսական աջակցության դիմաց վաճառել են հասուն տղամարդուն, հայտնում է   WGAL հեռուստաալիքը: Դենիել եւ Սեւիլլա Շտոլցֆուսներին մեղադրանք է ներկայացվել,  51-ամյա Լի Կապլանը մեղադրվում է միանգամից մի քանի գործով, հայտնում է  Gazeta-ն: 

Ենթադրվում է, թե երեքն էլ անդամակցում են ամիշներին (ամանիտներին), անաբապտիստական ուղղության պահպանողական կրոնական խմբի, որն առաջնորդվում է խիստ կանոններով, ներառյալ էլեկտրականության, հեռախոսների եւ մեքենաների օգտագործման սահմանափակումները

Ծնողները ոստիկանությանը պատմել են, որ որոշել են իրենց աղջկան հանձնել Կապլանին` ինտերնետում կարդալով, որ դա օրինական է: Աղջիկը, որն այժմ  18 տարեկան է, մեղադրյալից երկու երեխա է ունեցել, նրանցից մեկին` տասնչորս տարեկան հասակում: Հանցագործն իր տանը 12 աղջիկ է պահել կես տարեկանից մինչեւ 18 տարեկան, նրանց մի մասին նա որդեգրել է:

Երեք մեղադրյալից յուրաքանչյուրի համար 1 մլն դոլար չափով գրավ է նշանակված, գործի նախնական լսումը պետք է տեղի ունենա օգոստոսի  2-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ