News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տանզանիայում մարտի 23-ին ձերբակալված Վարդանյան եղբայրները դեռեւս գտնվում են կալանքի տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի հիմնադիր Արթուր Խաչատրյանը, որին պատկանող 61 կապիկները Հայաստան տեղափոխելու հետ կապված առաջացած խնդիրների պատճառով էլ ձերբակալվել էին նրա ընկերները՝ Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյանը:

«Դատական գործընթաց է սկսվել, վկաներն են հարցաքննվում այժմ: Իմ տեղեկություններով՝ վկաներից ոչ մեկը բացասական բան չի ասել Վարդանյանների մասին: Կարծում եմ՝ առաջիկայում նրանք արդեն ազատ կարձակվեն եւ կվերադառնան Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել են ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում է, որ եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:

Ըստ պարբերականի՝ չնայած Տանզանիայում արգելված է վայրի կենդանիներին երկրից դուրս բերելը, Վարդանյան եղբայրները անհայտ ճանապարհով կարողացել են ձեռք բերել կենդանիներին արտահանելու թույլտվություն:

Արթուր Խաչատրյանը, սակայն, պնդում է, որ Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյանները մարտի 23-ին գնացել էին օդանավակայան, որ ուղեբեռ ուղարկեն Հայաստան այն օդանավով, որը պետք է Երեւան տեղափոխեր նաեւ կապիկներին: Ի դեպ, Արթուր Խաչատրյանը պնդում է նաեւ, որ իրենք ամեն ինչ արել են օրենքով:

Նշենք, որ ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ:

Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդանյանը 2014թ. ամռանը հայտնվել էր սկանդալում: Նրան պատկանող «Ջամբո Պարկում» կապիկներ էին սատկել, ենթադրվում էր՝ էբոլա վիրուսից: Ընթանում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են...
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Ամենաշատ