News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Գյումրիում մայիսի 14-ին «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության համար ձերբակալված, ապա ազատ արձակված Արմեն Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Փափազյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

«Ազատ արձակվելուց հետո Արմեն Փափազյանի մեղադրանքը վերաորակվել էր որպես խուլիգանություն: Այժմ արդեն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ վկայի կարգավիճակ ունի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Արմեն Փափազյանը դեպքից ժամեր անց բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին եւ խոստովանական ցուցմունք տվել: Նախաքննական մարմնին հաջողվել էր պարզել, որ սպանությունն իրականում կատարել է այլ անձ: Թե ինչու էր Փափազյանը նման ցուցմունք տվել, փաստաբանը փակագծերը չի բացում՝ նշելով, որ այս գործով քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մայիսի 14-ին Գյումրիի բնակիչ 40-ամյա գործարար Գուրգեն Ավետիսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Պարզվում է, որ նույն օրը գերեզմանոցում հավաքվածների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Նրանց մի մասը ծեծկռտուքը շարունակել են Ղարսի խճուղում գտնվող Արամ Մովսիսյանին պատկանող ֆերմայում:

Ֆերմայի տարածքում հայտնաբերվել են պարկուճներ եւ գնդակ: Ոստիկանները մեկ օր անց՝ մայիսի 15-ին, Թալինի խաչմերուկից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի Արմեն Փափազյանը, որը խոստովանել է, որ ինքն է հրազենով սպանել Գուրգեն Ավետիսյանին:

Ըստ նախնական տվյալների, Արմեն Փ.-ի եւ սպանվածի եղբոր միջեւ գերեզմանոցում ընդհարում է եղել: Ոստիկանությունը պարզել է, սակայն, որ Արմեն Փ.-ն չի եղել կրակողը: Քանի որ վիճաբանությունն իր պատճառով է եղել, նա իր վրա է վերցրել մեղքը:

Ոստիկանները սկսել են սպանության կասկածանքով որոնել ֆերմայի տիրոջը՝ 45-ամյա Արա Մովսիսյանին: Նա մայիսի 18-ին մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ