News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 18-ին, աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին եւ  հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների եւ շինարարների հետ։ Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար:

Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատեւ խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների եւ լսարանների կահավորման ու ներքին հարդարման եւ ձեւավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաեւ մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ