News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2016-ին Հայաստանի բաշխիչ ցանցում ՀԷԿ-երի էլեկտրականության մասնաբաժինը կկազմի մոտ 33 տոկոս կամ 1 մլրդ 912 մլն կՎտ/ժ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանում 2015-16 եւ 2016-17 թթ-ի սակագնային սեզոններում (օգոստոս-հուլիս) էլեկտրականության գեներացիայի եւ մատակարարումների կանխատեսումային հաշվեկշիռներում, որոնք կազմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՊՓԲԸ-ն: 

Նշված 1 912 մլն-ից 43,5 տոկոսը բաժին կընկնի Որոտանի կասկադ ՀԷԿ-ին  (832,5մլն կՎտ/ժ),  մոտ 18 տոկոսը` Սեւան-Հրազդան կասկադին (340 մլն), փոքրիկ ՀԷԿ-երին` 35,5 տոկոսը (678 մլն):

Ջերմային էլեկտրակայաններին բաժին կընկնի 1 մլրդ 776 մլն կՎտ/ժ կամ 30,5 տոկոսը: Դրանից 1 776 մլն` ամենամեծ մասը կամ մոտ  58 տոկոսը բաժին կընկնի Երեւանի ՋԷԿ-ին (1 023,7 մլն), 29 տոկոսը` Հրազդանի ՋԷԿ-ին (մոտ 515,5 մլն), մոտ 13,5 տոկոսը` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին (մոտ 237,5 մլն):

Ատոմային էլեկտրակայանին բաժին կընկնի մոտ 36 տոկոսը կամ մոտավորապես 2 մլրդ 88 մլն կՎտ/ժ:

2016-ի հոկտեմբեր-նոյեմբերին Վրաստանից էլեկտրաէներգիա է ներմուծվել   (ցանց կմտնի մոտ 43 մլն կՎտ/ժ կամ բաշխիչ ցանցի 0,7 տոկոսը): Ներմուծումը կիրականացվի, որպեսզի գոնե մի քիչ կրճատվի թանկարժեք ջերմային էլեկտրաէներգիայի արտադրությունը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ