News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կուրիլյան կղզիների հեռավոր Մատուա կղզու ափերին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ճապոնական կործանիչ է հայտնաբերվել: Գտածոն հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ի եւ Ռուսաստանի աշխարհագրական միության արշավախմբի կողմից:

Նախքան պատերազմը Ճապոնիան կղզում ֆորտիֆիկացիոն շինություններ էր ստեղծել, իսկ կղզին լքելուց առաջ ժայռերում փորված թունելների մի մասը պայթեցվել էր:

Արեւելյան ռազմական օկրուգի ներկայացոցիչ Ալեքսանդր Գորդեեւի խոսքով՝ պահպանված ֆյուզելյաժի եւ թեւերի տեսքից հասկանալի է դառնում, որ խոսքը Mitsubishi Zero կործանիչի մասին է, որոնց էսկադրիլիան կղզում տեղակայվել էր պատերազմի տարիներին: Օդանավը 1942-ի արտադրության է՝ 1733 գործարանային համարով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ