News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում գտնվողն հայտնի Սթոունհենջը հին մարդկանց համար որպես լուսնային եւ արեւային օրացույց էր ծառայում: Նման եզրակացության են եկել բրիտանացի փորձագետ Լլոյդ Մեթյուսը եւ կանադացի պատմաբան Ջոան Ռանքինը, հաղորդում է Ancient origins պորտալը:

Հետազոտողները երեք տարի շարունակ ուսումնասիրել են խորհրդավոր օբյեկտը: Նրանք ուշադրություն են դարձրել ոչ բնորոշ ակոսներին, որոնք առկա են երեք հսկայական քարերի վրա, ինչպես նաեւ շինության շուրջը գտնվողն 56 հատուկ փոսերին:

Հայտնաբերվել են նաեւ 56 անցքեր, որոնք արվել են շինարարության առաջին փուլից հետո: Պատմաբանները ենթադրում են, որ դրանք օգտագործել են օրերը հաշվելու համար: Եթե 6,5 պտույտ գործենք շինության շուրջը, կստացվի 365, ինչը տարվա օրերի թիվն է:

Մասնագետները կարծում են, որ նման օրացույցի տեղադրումը շատ բանով նպաստել է քաղաքացիական հասարակության զարգացմանը, քանի որ հին մարդիկ գյուղատնտեսական աշխատանքները եւ բերքահավաքը կազմակերպել են հաշվի առնելով Արեւի եւ Լուսնի շարժումները, հաղորդում է Mir24.tv-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ