News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս պահին Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ պահանջ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ Ազգային ժողովի «Ազգային վերածնունդ» խմբակցության պատգամավոր, Բաբայանի համախոհ Հայկ Խանումյանը:

«Տեղի է ունեցել պահանջի վերաձեւակերպում: Այս պահին նման պահանջ չկա: Այդ պահանջի նպատակն այն էր, որ դրանով մենք ուզում էինք բարձրացնել Արցախի գործոն լինելը եւ պարտադրել ՀՀ-ին հստակ տեսակի եւ քանակի սպառազինության գնում: Այդ սպառազինության մասին Ս.Բաբայանը ժամանակին առաջարկներ էր ներկայացրել ՀՀ նախագահին: Ուզում եմ ասել, որ Բաբայանին նախարար նշանակելու պահանջն ինքնանպատակ չէ, եւ այդտեղ գլխավոր շեշտը սպառազինության ձեռքբերումն է: Այդ սպառազինության առկայության դեպքում կարեւոր չէ, թե ով է նախարարը»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ըստ պատգամավորի` իրենք այժմ հետեւյալ կերպ են պատկերացնում Պաշտպանության նախկին նախարարի գործունությունը. ռազմական հետազոտություններին առնչվող վերլուծական կենտրոն կստեղծի, որը կմշակեր բանակի արդիականացման եւ մարտավարության մշակման առաջարկներ, կներգրավեր տարբեր երկրների ռազմական փորձագետներ, ինչպես նաեւ կհրատարակեր ռազմական ամսագիր:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սամվել Բաբայանը վերադարձել է Արցախ: Նույն օրը Խանումյանն ու իր համախոհները ԼՂՀ նախագահական նստավայրի մոտ ցույց անցկացին` պահանջելով Բակո Սահակյանից պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին: Մեկ օր անց Հայկ Խանումյանը ծեծի ենթարկվեց Ստեփանակերտի հրապարակում:

Տպել
Ամենաշատ