News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որի առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ուսումնական զորամաս:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում եւ գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով եւ մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական եւ գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

Ձեւավորված ավանդույթի համաձայն` ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հունիսի 19-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: Ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին շնորհավորելու եւ ողջունելու նպատակով զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարներ, վետերաններ:

Մասնագիտական որակավորում ստացած զինծառայողներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ուսումնական զորամասի դերակատարությունը կրտսեր հրամանատարների պատրաստման, զինծառայողների դաստիարակության եւ մարտական պատրաստության կատարելագործման հարցում, ընդգծել, որ զինված ուժերի ստորաբաժանումները համալրող կրտսեր հրամանատարներն ուսումնական զորամասում ստացած իրենց գիտելիքներով եւ հմտություններով նպաստում են զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվոգրեր, արժեքավոր նվերներ գերատեսչական մեդալներ է հանձնել ուսումնառության ընթացքում լավագույնս աչքի ընկած կուրսանտներին եւ զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ