News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրանէրգիայի սակագինը պետք է նվազեր գոնե 7-10 դրամով։ Այս մասին հունիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։

 Նրա խոսքով՝ հասարակության մեծ դժգոհության պարագայում էլեկտրաէներգիայի սակագինն ընդամենը 5 տոկոսով իջեցնելը կարելի է ասել, թե զրոյի է հավասար, եթե հաշվի ենք առնում նախորդ թանկացումները։ «Առավելս եւս պարզվեց, որ ՀԷՑ–ի կուտակած պարտքերը հիմնականում  մարվել են։ Եվ բացի այդ, բարենպաստ պայմաններ են. վերջին տարիները Հայաստանում ջրի պակաս չի եղել»,– ասել է Չիլինգարյանը։

Նրա կարծիքով կայացրած որոշումը սպառողներին լուրջ օգուտ չի տա, ոչ  մի կերպ չի ազդի սպառողական զամբյուղի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ