News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ՝ հունիսի 27-ին, ՀՀ Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվելու՝ հունիսի 1-ին  ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետո զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։

Ընտրական օրենսգրքում փոփոխվելու են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Անցած շաբաթ վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրեց կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկան կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ հունիսի 27-ին կառավարությունը կհրավիրի արտահերթ նիստ, որպեսզի Ընտրական օրենսգրքի այս համապատասխան փոփոխությունները, որոնց վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց, կյանքի կոչվեն»,-ասաց Հովհաննես Սահակյանը։

Նշենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից  վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ