News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2019 թվականից հետո Հայաստանում ուզում են 220 կՎ-անով եւս 4 ենթակայան վերանորոգել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը:

Նոր նախագծի ֆինանսավորման հարցում հետաքրքրություն են ցուցաբերել գերմանական KfW բանկը եւ Ասիական զարգացման բանկը: Նախկինում KfW-ն արդեն ֆինանսավորել է «Գյումրի 2» ենթակայանը, որը շահագործման է հանձնվել 2014 թվականին: Ըստ Անանյանի՝ ենթակայանի վերանորոգումն օգնեց բարձրավոլտ ցանցում կորուստները նվազեցնել 0.5 տոկոսային կետով, եւ այսօր կորուստները կազմում են շուրջ 1.8%:

Հեռանկարում նախագծերի թվում են «Շահումյան» (սպասարկում է Երեւանի արեւմուտքը), «Մարաշ» (Երեւանի հյուսիս-արեւելքը) եւ Գեղարքունիքի մարզի «Լիճք» ենթակայանների վերանորոգումը: Ամենայն հավանականությամբ, ֆինանսավորման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» կդիմի 2019 թվականից ոչ շուտ, որպեսզի հասցնի ավարտել արդեն նախանշված մի շարք ծրագրեր:

«Ուզում ենք հասցնել մինչեւ տարեվերջ վերանորոգել «Վանաձոր 1», «Հաղթանակ», «Չարենցավան 3» եւ «Աշնակ» ենթակայանները: Հուլիսի սկզբին ծրագրում ենք հայտարարել շինարարության մրցույթի արդյունքները»,- ասաց Արամ Անանյանը: Նշված կայանները կվերանորոգվեն Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակում:

Նշենք, որ 5 բարձրավոլտ ենթակայանները վերանորոգվելու են Համաշխարհային բանկի 2 վարկային ծրագրի շրջանակում: Առաջինը 50 մլն դոլար է, որից 10 մլն-ը Հայաստանի կառավարության համաֆինանսավորումն է: Երկրորդ ծրագրի ծավալը 52 մլն դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ