News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը դադարեցված է նախագահ Էրդողանի ավտորիտար գործողությունների հետեւանքով, երկուշաբթի Բեռլինում հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: 

Նա հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամի կազմակերպած Europe Calling համաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Վիզայի ռեժիմի ազատականացման հիմնական նախադրյալը մի շարք պահանջների  կատարումն էր (Թուրքիայի կողմից), դրանք չեն կատարվել: Չկատարված պահանջներից են տվյալների պաշտպանության օրենքը եւ հակաահաբեկչական օրենքը, մենք պահանջում էինք բարեփոխել այն:  Այն ոչ միայն չի բարեփոխվել, այլեւ կիրառվել է խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու համար, նրանց մանդատները անվավեր ճանաչելու համար, որպեսզի, կարծում եմ, որակյալ մեծամասնություն ստանա` ձայների երկու երրորդը… նախագահական կառավարում մտցնելու համար: Հաշվի առնելով նման գործելակերպը, որը նախագահ (Թայյիփ) Էրդողանի ավտորիտար գործելակերպի միակ օրինակը չէ, ես ինձ պարտավոր եմ համարում վիզայի ռեժիմի ազատականացման նոր գործընթաց չբացել, որովհետեւ համարում եմ, որ այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Թուրքիայում լրագրողների առումով, ինչ տեղի է ունենում պատգամավորների հետ, հակասում է խորհրդարանական ժողովրդավարության ցանկացած հիմնական արժեքի», — ասել է Շուլցը:

«Տարբեր գնահատականներով երկրում (Թուրքիա) 2,2-ից 2,4 մլն փախստական կա: Դա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք օգնել փախստականներին, ստիպված կլինենք, ուզենք դա, թե ոչ, աշխատել Թուրքիայի հետ… Այդ պատճառով ես ի սկզբանե կողմ էի, որ Թուրքիայի հետ միասին լուծում փնտրենք: Բայց ես դեմ եմ Անկարայի կառավարությանը որեւէ գին վճարելուն: Այդ պատճառով ես դադարեցրել եմ Եվրախորհրդարանում վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը», — հավելել է Շուլցը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ