News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սարգսյան-Ալիեւ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է Panorama.am-ը:

«Այսօրվա հանդիպումը բավական օգտակար էր, եւ, որոշ զգուշավորությամբ, կարող եմ ասել՝  կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդիր կարգավորման առաջընթացի: Այս մասին նշված է նաեւ նախագահների կողմից արված հայտարարության մեջ»,- ասել է նա։

ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:

«Այս ողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների  ձեւաչափով»,-հավելեց Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ