News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն անխուսափելի չի համարում Ռուսաստանի հետ սառը պատերազմը: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Վաշինգտոնում կայացած անվտանգության հարցերի համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Նա հանդես է եկել Ռուսաստանին զսպելու օգտին, բայց ընդգծել է, որ կարելի է նաեւ համագործակցել նրա հետ, եւ որ ԱՄՆ-ն Մոսկվայի հետ հարաբերությունների համար «պարզ կապի ուղիների» կարիք ունի:

«Իմ կարծիքով՝ ռուսական ագրեսիայի վերականգնման ֆոնին Պուտինի հետ գրկախառնվելը նշանակում է կասկածի տակ դնել ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպային ԱՄՆ-ի վաղեմի հավատարմությունը: Բայց նաեւ դեռեւս ժամանակը չէ փոշին թափ տալ սառը պատերազմի դասագրքերից: Մենք պետք է շարունակենք համագործակցել Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ