News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օմսկի բնակիչը իր ընկերուհուն խանդել է ոգելից խմիչք օգտագործելու ժամանակ ու քիչ է մնացել սպանի նրան էլեկտրական սղոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ի երեկոյան, երբ չորս հոգուց բաղկացած խումբը անտառում ծառեր կտրելուց հետո նստած հանգստանում էին ու խմում:

«Խանդելով իր 26-ամյա ծանոթ կնոջը , տղամարդը որոշել է սպանել նրան ու կնոջ մարմնին միացված էլեկտրական սղոցով նպատակային հարված է հասցրել, որից տուժածն ընկել է ու ձեռքերով պաշտպանվելով վզի հատվածում նոր հարվածից՝ երկու դաստակի կտրած պատռված վնասվածքներ է ստացել ու երկու դաստակի ոսկորների կոտրվածք»,- ասվում է Օմսկի շրջանի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Աղջկան փրկել է տղամարդու ընկերը՝ նրա ձեռքից խլելով սղոցը , որից հետո խանդոտ տղամարդը հենց ինքն է շտապ օգնություն կանչել:

Մեղադրյալը կալանավորված է: Հարուցված է քրեական գործ՝ «մահափորձ» հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ