News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից եւ այլեւս չի լինի նրա կազմում։ Այս մասին ադրբեջանական haqqin.az գործակալության հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Անդրադառնալով վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառներին՝ քաղաքագետը նշել է. «Առաջին հերթին՝ այնտեղ մարդիկ են ապրում։ Ադրբեջանի համար նրանք անջատողականներ են։ Իսկ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երեւանում կամ Ստեփանակերտում ապրող մարդկանց միջեւ։ Մեզ համար ոչ մի տարբերություն չկա, նրանք նախկին խորհրդային ժողովուրդներ են։ ԽՍՀՄ փլուզման եւ այդ ժամանակ կատարված տխուր իրադարձությունների հարցը, Գորբաչովի ղեկավարած խորհրդային իշխանության սադրանքները, ինչի արդյունքը Միության ամբողջ տարածքում ազգայնականության տարբեր ձեւերի պայթյունն էր, իհարկե, անցյալի հարց է, բայց մարդիկ դրանում այնքան էլ  մեղավոր չեն։ Դա ամուսնալուծության նման մի բան է։ Բաքվի համար Ստեփանակերտից բաժանվելը ցավոտ գործընթաց է։ Բայց այստեղ անիմաստ է անցնել մեկի կողմը եւ առավել եւս ինչ–որ սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների կամ Ղարաբաղի հայերի հետ շփումներում»։

Նրա խոսքով՝ այցի արդյունքում ինքն հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում։ «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակել պատերազմը, ինչպես ապրիլին։ Կարող է։  Կարո՞ղ է նա հաղթել։ Իմ անձնական կարծիքով, ո՛չ։ Որքանով ես հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական եւ ռեալպոլիտիկի առումով ամբողջովին փակ է։ Ադրբեջանը կարող է որքան ուզում է մեծ թվաքանակ ունենա, կարող է դրա համար ցանկացած չափի գումար եւ ժամանակ ծախսել, բայց, անկեղծ ասած, ես դրանում իմաստ առանձնապես չեմ տեսնում։ Եթե, իհարկե, չի ցանկանում, որ պատերազմն անմիջականորեն տեղափոխվի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականա–ֆուգասային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքների ոչնչացումը»,– ընդգծել է քաղաքագետը։

«Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից եւ չի վերադառնա նրա կազմ։ Որպեսզի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի, պետք է ֆիզիկապես բնաջնջել այդ տարածաշրջանի ամբողջ բնակչությանը։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա նրա կազմ։ Պարզապես պետք է ինքդ քեզ հարցնես՝ ի՞նչ հետեւանքներ կունենա դա, եւ կարո՞ղ է Ադրբեջանն անել դա։ Հասկանում եք, կան բաներ, որոնք անլուծելի են։ Եվ ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։  Միակ բանը, որը կարելի է անել, այն դադարեցնել է, իրար չսպանելը եւ հասկանալը, որ դա, ինչպես ձեր մոտ են ասում, ղսմեթ է, ճակատագիր։ Ընդ որում, Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն սկսի  պատերազմել Ստեփանակերտի հետ անգամ մինչեւ վերջին ադրբեջանցին կամ վերջին հայը»,– նշել է Սատանովսկին։

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու է կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, քաղաքագետն ասաց. «Միգուցե որպեսզի եւս մեկ անգամ հիշեցնեն, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Դե եկեք թող չհանդիպեն, եկեք պատերազմ սկսենք։ Դուք տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Թուրքիայում։ Էրդողանին դու՞ր է գալիս, որ Քրդական բանվորական կուսակցության հետ հաշտությունը խախտելուց հետո Թուրքիայում ահաբեկչություններ սկսվեցին։ Դա արժե՞ր։ Բաքուն ուզում է հետեւել Անկարայի օրինակի՞ն եւ երկիրը մարտադաշտի՞ վերածել։ Եթե ոչ, ուրեմն պետք է բանակցել։ Ադրբեջանի ինչի՞ն են պետք հիմարությունները, որոնք անում են թուրքերը»։

Նրա խոսքով՝ անգամ եթե Հայաստանն իր զորքերը դուրս բերի, այսինքն՝ միայն մեկ ելքը, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս կդառնա, ապա դա Ղարաբաղի հայերի ամբողջական բնաջնջումը կլինի։ «Ռազմական տեսակետից դա Պիրոսի հաղթանակը կլիներ, քանի որ Ադրբեջանի կողմից կորուստների չափը անհամատեղելի կլիներ պետության նորմալ գոյության պայմանների հետ։ Բացի այդ, Ադրբեջանում հնարավոր գալիք անջատողականության հողի վրա խնդիրների մակարդակը շատ ավելի բարձր է, քան դա պատկերացնում են ադրբեջանցիները։ Ես խոսում եմ հարցերի մասին, որոնք, որպես կանոն, չեն քննարկվում։ Բայց եթե Ղարաբաղի շուրջ իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ կծագեն թալիշների եւ լեզգիների խնդիրները։ Ադրբեջանը շատ ունի ոչ բարեկամաբար տրամադրված հարեւաններ, առաջին հերթին՝ Իրանն ու Թուրքիան։ Անջատողականություն կարող է առաջանալ ոչ միայն հայերի հետ հարաբերություններում։ Պատերազամն, անխոս, շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ եթե հաշվի ենք առնում, որ դուք շատ համեղ պատառ եք նրանց համար, ում պետք են ձեր նավթն ու գազը, ապա ձեր վրա միանգամից մի քանի կողմից կհարձակվի բարեկամների եւ թշնամիների այնպիսի քանակ, որ շատ տխուր իրադրություն կստեղծվի»,– ասել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ