News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքի չներկայացող Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձերից պահումներ կլինեն:  Այս մասին այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով  Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ չի ստանա` ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար:

«Բոլոր այն պատգամավորները, որոնք անհարգելի չեն գալիս աշխատանքի, նրանց  բոլորի աշխատավարձերից պահումներ են լինում: Դա կլինի Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, թե ձեր նշած անձնավորությունը, աշխատավարձերից պահվում է:  Իսկ Գալուստ Սահակյանի գործողությունները, բնականաբար, չեմ մեկնաբանի, որովհետեւ ինքն իմ ղեկավարն է եւ ինքն ամբողջական պատասխանը տվել է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱԺ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն աշխատավարձ չի ստանա:

Տպել
Ամենաշատ