News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է

Դեսպանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է: Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ»,-ասել է նա:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արեւմտյան ապրանքների փոխարեն ռուսաստանյան շուկա ավելի մեծ ծավալով ապրանքներ կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից:

Ի պատասխան հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տարածված կարծիքը, թե հայկական գյուղմթերքը այդպես էլ չի կարողացել լրացնել ռուսաստանյան շուկայում առաջացած բացը, Վոլինկինն ասել է․ «Միանշանակ է, որ անցյած տարի հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը հսկայական աճ է արձանագրել: Պարզապես Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող ամբողջովին գրավել ռուսաստանյան շուկան»:

Անդրադառնալով ռուս-վրացական սահմանին բեռնատարների կիլոմետրանոց հերթերին՝ դեսպանը հավաստիացրել է․ «Բոլորովին վերջերս որոշում է կայացվել, որ Հայաստանի համար պետք է առանձնացվի հատուկ գիծ»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղուն, որը անցնում է Աբխազիայի տարածքով, դեսպանը փոխանցեց, որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ ընթանում են, եւ Հայաստանի համար անչափ կարեւոր այդ երկագիծը ապագայում կարող է վերաբացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ