News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Hyperloop Transportation Technologies-ի հիմնադիր Դիք Ալբորնը պատմել է, որ ապագայում գնացքները կերթեւեկեն լրացուցիչ ծառայությունների հաշվին՝ հրաժարվելով տոմսերի վաճառքից: Այս մասին հաղորդում է RNS-ը:

«Hyperloop-ը ոչ միայն արագության, պարկուճների ստեղծման նախագիծ է: Այն երկաթուղային ուղեւորատար տրանսպորտի դրամայնացման նոր ռազմավարություն է: Մեր նպատակն է, ասենք, անցնել եկամուտի այլընտրանքային միջոցների՝ ոչ տոմսերի վաճառքի միջոցով»,- ասել է Ալբորնը:

Նրա կարծիքով, վակուումային տեխնոլոգիաները թույլ կտան հրաժարել տոմսերի վաճառքից, իսկ ընկերությունները կսկսեն շահույթ ստանալ լրացուցիչ ծառայությունների օգնությամբ:

«Ինչպես տեսախաղերի դեպքում. երբ ես երեխա էի, գնում էի դրանք, բայց այսօր անվճար են տրամադրում, իսկ դրանց հետ ծառայություններ են տրամադրում, որոնք թույլ են տալիս ավելի շատ դրամ վաստակել, քան նախկինում»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ