Instagram–ի ակտիվ օգտատերերի թիվը հատել է 500 միլիոնի շեմը, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։
Դա համեմատելի է YouTube, WhatsApp, WeChat եւ QQ ծառայությունների օգտատերերի քանակի հետ։ 500 մլն ակտիվ օգտատեր ունենալով հանդերձ՝ Instagram–ից ամեն օր օգտվում է 300 մլն մարդ։ ԱՄՆ–ում ծառայությունից օգտվում է 100 մլն մարդ, Բրազիլիայում՝ 35 մլն դոլար, հետո գալիս են Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան։ Facebook–ի կողմից 2012-ին ծառայությունը գնելու պահին օգտատերերի թիվը 30 մլն էր։
Միջինում օգտատերերը սոցցանցում անցկացնում են օրական 21 րոպե, դնում են 4.2 մլրդ լայք եւ բեռնել 95 մլն լուսանկար եւ տեսանյութ։