News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը լավ կենսագրություն ունի, լավ ազատամարտիկ է, բայց այն քաղաքական դեմքը չէ, որ իշխանությունը սարսափի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն՝ անդրադառնալով այն պնդումներին, որ Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։

«Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչ կա դրա տակ, բայց եկեք համաձայնենք, որ Սեֆիլյանը լավ կենսագրություն ունի, լավ ազատամարտիկ է,  բայց մյուս կողմից չեմ կարծում, որ  նա այն քաղաքական դեմքն է, որ իշխանությունը սարսափած է եւ այլն»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը չունի՞ այնքան հեղինակություն, որ  իշխանության դեմ ընդվզումներ կարողանա կազմակերպել,  ասենք ԼՂՀ կարգավորման հետ կապված որոշ հարցերում, ինչն էլ ստիպի իշխանությանը նրան ձերբակալել, Հակոբյանն արձագանքեց․ «Գիտեք, ես ասացի՝ գնահատում եմ նրա անցած կենսագրությունը, բայց մյուս կողմից քաղաքական որոշակի գործընթացներ տեղի ունեցան, կառույցներ ձեւավորեցին,  բոլոր դեպքերում չեմ կարծում, որ այդ ձեւավորված միավորները ըստ էութան կարող են ձեւավորել այնպիսի կրիտիկական զանգված, որ կարող էր պետության մեջ բան փոխել, բայց էլի եմ կրկնում՝ կան հարցեր, որ քաղաքզկան գործընթացներից դուրս պետք է դիտարկել։ Դուք բոլորդ տեսնում եք միայն քաղաքական զարգացումների  տրամաբանության մեջ, որը ճիշտ չէ։ Նաեւ ինչ-որ տեղ ֆետիշացումն է հարվածում, այլ արդյունքի բերում։ Այս պրոցեսները, որ այսօր տեղի են ունենում՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, այն ինչ որ կատարվում է մեզանում, պետք է դիտել, ոչ թե մեր ներքաղաքական քարտեզի վրա, այլ դրանից ավելի դուրս»։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ