News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում կրկին ընդգծել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հանդեպ ներողամտության անթույլատրելիությունը, որը թաքնվում է ամերիկամետ ընդդիմադիր ջոկատների հետեւում եւ նույնիսկ սերտորեն գործակցում նրանց հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է հունիսի 21-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ուշադրության կենտրոնում են եղել Սիրիայում հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրները՝ ներառյալ հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ մեկտեղ ահաբեկիչների դեմ անզիջում պայքարը:

Քննարկվել են նաեւ Ժնեւում միջսիրիական բանակցությունների վերականգման հեռանկարները, ինչի համար իշխանության ընդդիմախոսները պետք է հրաժարվեն նախապայմանների առաջադրման պրակտիկայից, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ