News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել: Մարզպետի ընդունարանից հայտնեցին, որ Խաչատրյանը երեկ աշխատանքի չի եկել: Թե ինչո՞ւ դժվարացան ասել:

«Բուժվում եմ». աշխատանքի չգնալու պատճառը մեզ հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը չվերադառնա արձակուրդից: «Սուրիկ Խաչատրյանը գտնվում է բուժման մեջ»,-մեր հարցին «պատասխանեց» Պողոսյանը:

Սյունիքի մարզպետը վարչապետի որոշմամբ արձակուրդ էր մեկնել հունիսի 6-ին: Նույն որոշմամբ նախատեսվում էր, որ մարզպետն արձակուրդում է լինելու մինչեւ հունիսի 20-ը: Մինչ արձակուրդ մեկնելը մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման էր ենթարկվում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռքոբերտ Կուրղինյանը մեզ հայտնել էր, որ նա հիվանդանոց է տեղափոխվել թուլության եւ ոչ բարձր ջերմության պատճառով: Բժիշկը հերքել էր, որ նա թոքաբորբ է տանում կամ որ առավելեւս սրտի հետ կապված խնդիր ունի՝ ընդգծելով, որ իրենց մոտ անցկացված հետազոտություններով լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:

Չնայած սրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը արձակուրդ մեկնեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ