News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անգրագիտություն եւ դիվանագետին ոչ հարիր գործելաոճ է ցուցաբերել՝ Հայաստանում հայտարարելով, թե Ջավախք անունով տարածաշրջան չի ճանաչում: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի արած հայտարարությունը: «Հավանաբար նա նկատի ուներ, որ բոլորը պետք է այդ տարածաշրջանն անվանեն «Ջավախեթի»՝ վրացական տարբերակով:  Դա անգրագիտություն է եւ հարիր չէ դիվանագիտին: Ոչ ոք մեզ չի կարող պարտադրել, որ մենք Վրաստանը Սաքարթվելո անվանենք»,- նկատել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ ցավ է հայտնել, որ ինքն է ստիպված այդ մասին բարձրաձայնում Ազգային Ժողովի ամբիոնից, փոխանակ Հայաստանի դեսպանատունը, կամ նույն ասուլիսին ներկա Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը պարզաբանումներ տային ասուլիսի ժամանակ:

«Հայաստանն ասել է, թե տարածքային խնդիրներ չունի Վրաստանի հետ: Որտեղի՞ց է գալիս մեր հարեւանների այդ հիվանդագին վերաբերմունքը, երբ հայ պատգամավորին արգելում են այցելել Ջավախք, երբ հակահայկական քայլեր են կատարվում, հայաթափում են Ջավախքը»,- ընդգծել է դաշնակցական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ