News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ կառավարությունում հունիսի 22-ին միջգերատեսչական աշխատանքային խումբը կքննարկի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ստեղծած «Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն»  ծրագրի իրականացումը, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

«Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն»  ծրագիրը նախատեսում է 2035-ին Ռուսաստանում ստեղծել ծրագրավորման ազգային լեզու, քվանտային կոմունիկացիների հիման վրա բացարձակ անվտանգ կապ, անօդաչու համակարգերի եւ տելեպորտացիայի նոր տեսակի կապի օպերատոր:

2018-2025 թթ. Ռուսաստանի մի շարք սուբյեկտներում կհայտնվեն 5G բջջային կապի ենթակառուցվածքներ, կիբերսպառնալիքներից պաշտպանության կենտրոններ, կիրականացվի քաղաքային տնտեսությունների կառավարման ազգային մտավոր համակարգ:

2025-2035թթ. հեղինակները պլանավորում են քվանտային հաշվարկներ,  նեյրոինտերֆեյս, տելեպորտացիա ներդնել եւ ինֆորմացիայի փոխանակման համար օգտագործել բնությանը մոտ երեւույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ