Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարելիք այցի ծրագրին հատուկ պատվիրակություն կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ պատվիրակությունը կգլխավորի Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Պատվիրակության կազմում են լինելու նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսյանը եւ Դպրեվանքի տեսուչ Գերպ. Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տոնոյանը: