News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Վրաստաանի նախկին դեսպան ու «Ռուստավի-2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլին ինքնասպան է եղել: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է դատախազ Նինո Ագլամաշվիլին, փոխանցում է «Վրաստան-օնլայնը»:

Նրա խոսքով, քննության արդյունքում ստացված ապացույցների հիման վրա ստեղծվել է տեսանյութ, որը մանրակրկիտ պատկերում է Էրոսի Կիցմարիշվիլու մահվանը վերաբերող փաստերը, այն արդեն հրապարակվել է դատախազության վեբ էջում:

Նինո Ագլամաշվիլու խոսքով, քննությունը պարզել է, որ 2014-ի հուլիսի 14-ին Էրոսի Կիցմարիշվիլին «Դիանա» խանութից ձեռք է բերել «ՉԶ-75» համակարգի ատրճանակ, ինչով էլ հենց ինքնասպան է եղել գնելուց մեկ օր անց: Էրոսի Կիցմարիշվիլու դին ընկերներն էին գտել նրա ավտոմեքենայում:

«Քննության ընթացքում ուսումնասիրվել է Էրոսի Կիցմարիշվիլու ֆինանսական վիճակը ու փաստաթղթերով ապացուցվել, որ նրա ընտանիքը մասնավոր անձանց, կազմակերպություններին ու բանկերին ԱՄՆ 312 հազար դոլար էր պարտք ու 120 հազար լարի, իսկ Կիցմարիշվիլին համապատասխան գումարը չուներ պարտքը մարելու համար: Անհրաժեշտ է նկատել նաեւ այն, որ Կիցմարիշվիլու համակարգչում հայտնաբերված ձայնագրությունները հաստատում են նրա ֆինանսական խնդիրները: Նա վստահեցնում էր որ նյութական խնդիրներ ունի, ինչի կապակցությամբ էլ չի կարող լուծել ընթացիկ խնդիրները»- նշել է դատախազը:

Նինո Ագլամաշվիլու խոսքով քննության ստացած ապացույցները վկայում են այն մասին, որ Էրոսի Կիցմարիշվիին ինքնասպան է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ