News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանին՝ 85-ամյակի առթիվ:

«Դուք հայ կերպարվեստի եւ քանդակագործության մեծագույն վարպետներից եք: Ձեր ստեղծագործությունները, թողած հսկայական ժառանգությունը շարունակելու են գնահատել եւ իմաստավորել արվեստաբանների եւ արվեստասերների ապագա սերունդները:

Արտերկրում ստանալով փայլուն մասնագիտական կրթություն՝ Դուք Հայաստան բերեցիք ակադեմիական կերպարվեստի շունչն ու ոգին՝ ստեղծելով բազմաթիվ մնայուն արժեքներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ Արտաշես Հովսեփյանը Թամանյանի արձանի հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ