News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապի այցը Հայաստան՝ որպես առաջին քրիստոնյա պետություն, իհարկե, նոր խթան կտա Պապի արխիվներն օգտագործելու հնարավորության տեսակետից: Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ Հռոմի Պապի արխիվում տվյլաներ կան աշխարհի բոլոր ժողովուրդների մասին: «Խնդիրն այն է, որ արխիվում պահվող հսկայական տեղեկությունը կարգավորված չէ:  Հայոց պատմության մասին փաստաթղթերում նույնպես կան մութ էջեր: Մենք 3-4-րդ դարերից կապ ենք պահպանում Հռոմի Պապի հետ: Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են փաստաթղթերը, որոնք կապված են Հայոց ցեղասպանության հետ»,- նշել է Վիրաբյանը: Հռոմի Պապը գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում, ուներ իր ներկայացուցիչը: Վիրաբյանի խոսքով՝ 19-րդ դարից սկսած՝ Հռոմի Պապի արխիվներում զեկույցներ են կուտակվել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների վիճակի մասին:

Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ Ազգային արխիվն արդեն ունի Հռոմի Պապի բաց արխիվների փաստաթղթերի պատճեները: «Հարցն այն է, որ այդ արխիվները կամ լատիներեն են կամ ֆրանսերեն, եւ թարգմանության խնդիրներ կան: Եթե ֆրանսերենցի թարգմանությունն այդքան դժվարություններ չի առաջացնում, լատիներեից թարգմանելը խնդիր է»,- նշել է Վիրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ