News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելն ու Թուրքիան որոշել են հունիսի 26-ին հայտնել երկու պետությունների միջեւ տարաձայնությունների կարգավորման եւ մինչեւ 2016 թվականի հուլիսը հարաբերությունները լիարժեք վերականգնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Hurriyet-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Պարբերականը նշում է, որ վերջին պահին կարող են չնախատեսված բարդություններ լինել, որոնց պատճառով պայմանագրի ստորագրումը կարող է հետաձգվել: Իսկ եթե նման բաներ տեղի չունենան, հնարավորինս արագ կվերականգնվի համագործակցությունը պաշտպանական ու էներգետիկ ոլորտներում եւ կվերսկսվի համատեղ զորավարժությունների անցկացումը:

Երկու պետությունների միջեւ հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ հայտնվեցին 2010 թվականին, Իսրայելի կողմից, այսպես կոչված, «ազատության նավատորմի» գրավումից հետո, որն ուղեւորվում էր Գազայի շրջափակումը ճեղքելու: Գործողության ընթացքում Թուրքիայի 9 եւ ԱՄՆ-ի 1 քաղաքացի զոհվեց:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան հարաբերությունների կարգավորման համար երեք պայման էր առաջադրել. ներողության հայցում, տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին փոխհատուցման վճարում, Գազայի հատվածի շրջափակման վերացում:

2013-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ճնշման ներքո զանգահարեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն այդ ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, եւ ներողություն խնդրել նրանից: Սակայն «Անսասան ժայռ» գործողության պատճառով, որը 2014-ի ամռանն իրականացվեց Գազայում, Թուրքիան նորից ընդհատեց կարգավորման գործըթնացը:

Այն վերսկսվեց միայն 2015-ի դեկտեմբերին: Լրատվամիջոցները պարբերաբար հայտնում էին, որ կարգավորումը մոտ է, նաեւ նշում, որ լուծվել է փոխհատուցման հարցը, սակայն Գազայի շրջափակումը երկար ժամանակ չլուծվող խնդիր էր մնում:

Եթե հավատանք թուրքական պարբերականի տեղեկություններին, փոխզիջումային տարբերակն Իսրայելի համար զգալի հաջողություն է: Երուսաղեմը համաձայնել էր Գազայում բուժկենտրոն կառուցել, որը թուրքական սաքավորումներ ու դեղորայք կստանա: Թուրքիան ու Գերմանիան այնտեղ նաեւ էլեկտրակայան կկառուցեն: Մարդասիրական օգնությունը բեռնաթափվելու է Աշդոդի նավահանգստում ու տեղափոխվելու իսրայելական տերմինալներով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը գոհունակություն է հայտնել այս որոշման առիթով՝ նշելով, որ Անկարային նախեւառաջ մարդասիրական օգնության հարցն էր հետաքրքրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ