News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարծում է, որ եվրոպացիները պետք է փախստականներին վերաբերվեն որպես եղբայրների: Այդ մասին նա հայտնել է ամենշաբաթյա ընդունելությանը, որին նաեւ մի քանի փախստական է մասնակցել: 

«Նրանք մեր եղբայրներն են: Քրիստոնյաները ոչ մեկին չպետք է մերժեն: Խնդրում եմ, ներս թողեք բոլորին», - Պապի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:

Ավելի վաղ Պապը հունական Լեսբոս կղզի այցի ընթացքում փախստականների հետ կապված իրավիճակը կոչել էր «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարդասիրական աղետը», հայտնում է ՏԱՍՍ-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ