News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին բանակցությունները որոշ հույս են ներշնչում: Այս մասին ասվում է Stratfor վերլուծական կենտրոնի հոդվածում, որը նվիրված է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի սանկտպետերբուրգյան հանդիպմանը:

Հոդվածում նշվում է, որ մայիսի կեսերին Վիեննայում տեղի ունեցած նախորդ հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն՝ նվազագույնի հասցնել հրադադարի խախտման դեպքերը: «Այդ համաձայնությունը փաստորեն ապացուցել է իր արդյունավետությունը, բայց վիճահարույց տարածքի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունները չեն հարթվել»,- ասվում է հոդվածում:

Վիեննայում նախագահները նաեւ պայմանավորվել էին շարունակել հանդիպումները, սակայն Stratfor–ի փորձագետների կարծիքով, հավանաբար, պետք չէ ակնկալել, որ այդ հանդիպումները կապահովեն համաձայնություն բազմամյա տարաձայնությունների լուծման շուրջ: «Չնայած առաջնորդների խաղաղ շփումներին, Հայաստանը ուզում է պահպանել դե ֆակտո քաղաքական վերահսկողությունը այդ տարածքում, իսկ Ադրբեջանը, որի սահմաններում է գտնվում այդ տարածքը, ուզում է վիճարկել դա»,- համարում են վերլուծաբանները:

Հոդվածագրերի կարծիքով ապրիլին Ադրբեջանը ամբողջ աշխարհի ուշադրությունը նորից հրավիրեց այս խնդրին ու չնայած մարտական գորոծղությունները վերսկումից Բաքուն «համեմատաբար փոքր տարածք շահեց, սակայն աշխուժացան դիվանագիտական գործընթացն ու միջնորդների ջանքերը»:

Հոդվածում շեշտված է, որ այս հակամարտությունում Ռուսաստանի դիրքորոշումը ավելի շատ բարդություններ է ստեղծում՝ ապրիլին Մոսկվան չպաշտպանեց կողմերից որեւէ մեկին, դրա փոխարեն կենտրոնանալով հակամարտության լուծման շուրջ բանակցությունների վրա: «Ռուսաստանի ակնհայտ նպատակն է ղարաբաղյան հակամարտությունը վերածել կառավարելի ճգնաժամի, որում Մոսկվան կարող է դատավորի դեր կատարել՝ հակամարտությունը հասնում է եռման աստիճանի, բայց մինչեւ վերջ չի եռում: Այս ռազմավարությունը կրկնակի գործառույթ ունի՝ զսպել միաժամանակ երկու տերությունների ազդեցությունը ( Թուրքիայի ու Արեւմուտքի) ու նաեւ վերահաստատել Մոսկվայի կարեւորությունը Հայաստանի ու Ադրբեջանի համար»,- ասվում է հոդվածում

Հեղինակների կարծիքով միջնորդական ջանքերը արդյունք տալիս են, քանի որ հրադադարի խախտման դեպքերը նվազել են, սակայն չկան երաշխիքներ, որ հարաբերական խաղաղությունը երկար կտեւի: «Չնայած բանակցությունները թույլ տվեցին որոշ ժամանակ շահել ու շունչ քաշել, Ադրբեջանը կարող է նորից անհամբերություն դրսեւորել, եթե զգա, որ բանակցությունները անարդյունավետ են: Եթե խաղաղ բանակցությունները չկարողանան հաղթահարել վիճահարույց տարածքի վերաբերյալ կողմերի տարաձայնությունները, հետագա բռնությունների համար ներուժը կպահպանվի»,- շեշտում են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ