Թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող մեկ կին եւ տղամարդ 5 պատանդ են վերցրել Չինաստանի Սիչուան նահանգի Դեյան քաղաքում: Պատանդ են վերցվել կանայք, երեխաներ եւ ծծկեր երեխա, հայտնում է Euronews-ը:
Շենքը, որում տեղի է ունեցել միջադեպը, շրջափակել են ոստիկանները:
Չարագործները կապել են պատանդներին, հետո ծածկվելով սավաններով եւ պատանդներին որպես կենդանի վահան օգտագործելով՝ փորձել են դուրս գալ շենքից:
Երկարատեւ բանակցություններից հետո հատուկ նշանակության ջոկատայինները կարողացել են վնասազերծել չարագործներից մեկին եւ ազատել պատանդներին: