News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում Գյումրիում մոր եւ որդու սպանության դեպքի վերաբերյալ:

Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հունիսի 16-ին մայր եւ որդի Սիրիկ եւ Սարգիս Հակոբյանները հյուրընկալել են վաղեմի ծանոթին՝ Գ.Խաչանյանին, որը գիշերել է նրանց տնակում։ Հաջորդ օրն առօրյա գործերն ավարտելուց հետո միասին հաց են կերել եւ ալկոհոլ օգտագործել, որին մասնակցել են Հակոբյանները, Գ.Խաչանյանը եւ վերջինիս ընկերուհին։ Անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի եւ Գ.Խաչանյանի միջեւ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ  Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։

Սպանության կասկածանքով Գ.Խաչանյանը ձերբակալվել է եւ հարցաքննվել։ Քննություն է տարվում՝ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը եւ նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:

Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 80-ամյա Սիրիկ Հակոբյանի եւ 56-ամյա Սարգիս Հակոբյանի դիակները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ