News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոդավորող ծրագրերի օգնությամբ հարձակումների թիվը մեկ տարվա ընթացքում աճել են 5.5 անգամ: Այս մասին են վկայում տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատող «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերության տվյալները:

Կոդավորող վիրուսները մշակում են ֆայլերը՝ դրանք առանց հատուկ բանալու անընթեռնելի դարձնելով: Դրանց հասանելիություն ապահովելու համար օգտատիրոջն առաջարկվում է SMS հաղորդագրություն ուղարկել հատուկ համարին, ինչի համար խարդախները հաշվից գումար են հանում: Ընդ որում, տվյալների կոդավորման հետեւանքներն անհնար է վերանել օպերացիոն համակարգի վերբեռնման միջոցով:

«Կոդավորող ծրագրերի օգնությամբ հարձակման ենթարկված օգտատերերի թիվը աճել է 5.5 անգամ՝ 131 հազարից հասնելով 719 հազարի»,- նշված է «Կասպերսկիի լաբորատորիա»-ի հաղորդագրությունում:

Ըստ ՏԱՍՍ-ի, նախկինում խարդախները նախընտրում էին օգտագործել արգելափակող ծրագրերը, որոնք օպերացիոն համակարգի կամ բրաուզերի աշխատանքն արգելափակում էին հայտնվող պատուհանի միջոցով, որն առանց հատուկ կոդի չէր փակվում:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ապրիլից մինչեւ 2016-ի մարտն ընկած ժամանակահատվածում շորթող ծրագրերի հետ բախվել է 2.3 մլն օգտատեր ամբողջ աշխարհից, ինչը 18%-ով ավելի է նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ