Երեխաների զոհվելու գործի շրջանակում Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը տնային կալանքի է ենթարկել Ռոսպոտրեբնադզորի Կարելիայի վարչության ղեկավար Անատոլի Կովալենկոյին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, քննչական կոմիտեն նրա գործողություններում «Անփութություն» հոդվածում սահմանված հանցագործության նշաններ է նկատել:
Ավելի վաղ երեխաների զոհվելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է «Սյամոզերո պարկ-հոթել»-ի տնօրենի տեղակալ Վադիմ Վինոգրադովը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին 51 անձից կազմված խումբը՝ հիմնականում 12-15 տարեկան երեխաներ, Սյամոզերո լճում փոթորկի տակ է հայտնվել: Նախնական տվյալներով, 13 երեխա է զոհվել, եւս մեկը կորած է համարվում: