News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ալիգատորը, որը Օռլանդոյում՝ Walt Disney World ժամանցային այգում հարձակվել էր երկու տարեկան երեխայի վրա, ամենայն հավանականությամբ այն վեց ալիգատորներից մեկն է, որոնց հաջողվել է բռնել: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի ձկնային ռեսուրսների ու շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովը:

Իր եզրակացության մեջ հանձնաժողովը հիմք է ընդունել փորձագետների տեսակետը, որոնք նշել են, որ երկու գիշատիչներին հաջողվել է որսալ հենց հարձակման վայրի շրջակայքում: ՄԻաժամանակ հանձնաժողովում ընդունել են, որ իրենց այդպես էլ չի հաջողվել պարզել, արդյոք իրենց բռնած ալիգատորներից մեկն է երեխայի մարդասպանը:

Գերատեսչության ներկյացուցիչը People ամսագրին հայտնել է, որ արդեն սպանել են այն ալիգատորին, որը ենթադրաբար հարձակվել էր երեխայի վրա:

Հունիսի 14-ին ժամանցային այգում ալիգատորը քաշել ջուրն էր տարել լճի ափին գտնվող երեխային: Որոնման աշխատանքներին միացել էին ոստիկանության ավելի քան 50 աշխատակիցներ, նաեւ ուղղաթիռ, որը լուսավորում էր լիճն ու նավակները: Գտել ու սպանել են չորս ալիգատորների: Դրանց մարմինները, որոնց երկարությունը երկու մետրի էր հասնում, հերձվել են ու ուսումնասիրվել:

Տղայի մարմինը գտել են մեկ օր անց նրա անհետացման վայրից 9-13 մետր հեռավորության վրա: Հունիսի 16-ին Ֆլորիդայի իրավապահ մարմինները հայտնել են, որ մտադիր չեն մեղադրանք առաջադրել երեխայի մահվան կապակցությամբ՝ գնահատելով դա որպես դժբախտ պատահար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ