News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մի քանի տարի առաջ ուզում էր Գեզի զբոսայգում վերակառուցել Օսմանյան կայսրության ժամանակ եղած զորանոցները՝ վերածելով դրանք առեւտրի կենտրոնի, որոնցով առանց այն էլ լի է Ստամբուլը:  Էրդողանը չի հրաժարվել այդ գաղափարից: Թե այս անգամ ինչով կավարտի այդ փորձը, կլինեն արդյոք ցույցեր, դժվար է ասել: Սակայն այս անգամ Թուրքիան ավելի անկայուն ոտքերի վրա է կանգնած, գրում է Zeit-ի հոդվածագիրը:

Նախորդ անգամ կառավարությունը ցույցերից հետո հրաժարվել էր այդ գաղափարից, հիշեցնում է հեղինակը: «Անցյալ հանգստյան օրերին, սակայն, Էրդողանը նորից հայտնեց Գեզի զբոսայգում շինարարություն սկսելու նախագծի մասին: Առեւտրի կենտրոնի մասին այս անգամ չխոսվեց: Դրա փոխարեն նա խոսում էր զորանոցի կողքին մզկիթի եւ օպերային թատրոնի շինարարության մասին»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ դժվար է գնահատել, թե ինչ կլինի այս անգամ:

«Մի կողմից հասարակության մի մասը գնալով ավելի դժգոհ է մնում  կառավարության քաղաքականությունից, մյուս կողմից իրավիճակը փոխվել է. մարդիկ շատ են բեւեռացվել: Ի տարբերություն 2013-ի ցույցերի՝ հիմա բողոքում են ոչ միայն բնապահպանները, այլ նաեւ թուրքական հասարակության ամբողջ սպեկտրը, քանի որ Թուրքիան պառակտված է ավելի, քան երբեք»,- ասում է նախկինում Գեզիի ցույցերին մասնակցած Մուրադ Չեթինը, որը ճարտարապետների պալատի անդամ է:

«Դեռ հասկանալի չէ, թե այս անգամ նորից ցույցներ կսկսվեն, թե ոչ, սակայն Թուրքիայում հիմա իրավիճակը շատ ավելի լարված է, քան մի քանի տարի առաջ»,- գրում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ