News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ին կայացած նիստում հաստատել է 2016-2017 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը։ Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրերում նախատեսված է 3857 անվճար տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերում՝ 6998 տեղ։

Բացի այդ, «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի` կհատկացվի  լրացուցիչ 18 տեղ, իսկ նախնական մասնագիտական կրթական ծրագրով նույն մասնագիտությամբ 120 անվճար տեղից բացի, հատկացվել է լրացուցիչ 280 տեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ