News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Տերյան, Պուշկին, Բուզանդ փողոցի խաբված բնակիչներն այսօր` հունիսի 23-ին, կրկին հավաքվել էին Նախագահական նստավայրի մոտ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խաբված բնակիչներին նախ մոտեցավ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկն ու հորդորեց բնակարանների հարցով դիմել Երեւանի քաղաքապետարանին, քանի որ իրենք իրավասու չեն որեւէ հարց լուծել: Նույն պատասխանը խաբված բնակիչներին տվեց նաեւ  նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը:

Բնակիչները որոշեցին իրենց բողոքը շարունակել Կառավարության շենքի դիմաց` պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նշենք, որ Երեւանի Պուշկինի փողոցի եւ հարակից փողոցների նախկին մի քանի տասնյակ բնակիչների տները մոտ 13 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել: Նրանք արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում են իրենց խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրենց ու իրենց նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարներին, որոնք տարիներ առաջ խոստացել էին  իրենց տների փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան ստանալու վերաբերյալ, սակայն, մինչեւ այսօր այդ խոստումը չի կատարվել:

Տպել
Ամենաշատ