News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է վերածվեն ամորֆ կազմակերպությունների։ Նման կարծիք է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ՇՀԿ–ն դառնա ամորֆ, թղթե, բյուրոկրատական այնպիսի կազմակերպություն, ինչպիսին հիմա Հարավարեւելյան Ասիայի երկրների համագործակցությունն է։ Չվերածվել այնպիսի կազմակերպության, որին ժամանակին վերածվեց ԱՊՀ–ն։ Հիմա շատ կարեւոր փուլ է, մենք Տաշքենդում ընդունելու ենք նոր անդամների՝ Հնդկաստանին եւ Պակիստանին, կքննարկենք Իրանի անդամակցության պայմանները»,– ասել է նա «Ռոսիա 24»–ի եթերում։

Նազարբաեւը նշել է, որ ՇՀԿ–ն եվրասիական տարածքում շատ կարեւոր կազմակերպություն է։ «Երբ խոսում եմ ԵՏՄ–ի մասին, ես շատ եմ անհանգստանում այդ կապակցությամբ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ