News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չիլիի պատգամավորների պալատը մերժել է ադրբեջանական լոբբինգն առաջ տանող դիվանագետների ներկայացրած նախագիծը կտրականապես հրաժարվելով ընդունել  «Խոջալուի ցեղասպանության եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքների օկուպացիան դատապարտելու մասին» նախագիծը, հայտնում է Prensa Armenia–ն։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նույն մարմինը մայիսի 18-ին միաձայն ընդունել էր պատմական բանաձեւ, որով դատապարտել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակումը։

Ձախողված բանաձեւը փորձում էր դառնալ մայիսին Ադրբեջանի կրած քաղաքական անհաջողությունների դիվանագիտական պատասխանը։

Արգենտինայում ու Չիլիում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը ներկա է եղել քվեարկությանը, քանի որ Չիլի էր ժամանել իր հավատարմագրերը նախագահ Միշել Բեչալետին հանձնելու համար։ Հարությունյանը նամակ էր գրել, որում բոլոր պատգամավորներին ներկայացրել էր Հայաստանի դիրքորոշումը՝ ստորագրված Չիլիի հայկական համայնքի, արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանի, Արգենտինայում եւ Չիլիում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ